Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշելով, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ եւ անմիջականությամբ, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ բազմաբնույթ համագործակցությունը կշարունակի բնականոն զարգացումը։
Հայաստանի նախագահը Եգիպտոսի նախագահին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին' հարատեւ խաղաղություն եւ բարեկեցություն: