Armtims.com-ը գրում է.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին երեկ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 պրիմ 1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը): Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու որոշումը մեր զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը կքննվի այսօր: