«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ №100/101 Երևան-Գյումրի-Երևան էքսպրես էլեկտրագնացքի:

Հայաստանի երկաթուղայինները նույնիսկ իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

 

Այս տարի Հայաստանի երկաթուղայինները բացի մասնագիտական տոնից նշում են նաև «ՀԿԵ» ՓԲԸ 10-ամյակը: