«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իրանական «Սավա» ընկերությունը, որ իրականացնում էր «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատվածներից մեկի կառուցումը, լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել իր 17 աշխատակիցներին. մարդիկ 5 ամիս աշխատել են, բայց այդպես էլ չեն վարձատրվել:

 

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-1 եւ Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման եւ բարելավման աշխատանքների կապալառուն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունն է: Իսկ ահա «Սավա»-ն վերոնշյալ ընկերության ենթակապալառուն է, որը պարտավորվել էր նորոգել Երեւան-Թալին ճանապարհի Ագարակ գյուղի 3 կմ ճանապարհահատվածը:

Սակայն ընկերությունը ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարել եւ ճանապարհի նորոգման աշխատանքներն էլ ավարտին չի հասցրել, միաժամանակ պարտքեր կուտակել: Հիմա այդ ընկերության հետ պայմանագիրը դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել «Սավա» ընկերության աշխատակիցները՝ պատմելով, որ իրանական այս ընկերությունը ունեցել է երեք բաժնետեր, որից երկուսը աշխատողների համար նախատեսված աշխատավարձերը վերցրել է ու փախուստի դիմել: Իսկ երրորդ բաժնետերը ՀՀ-ում է, բայց ոչինչ չունի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում :