Քննչական կոմիտեն հաստատում է «Ազատության» տեղեկությունը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 22-ամյա Տրդատ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և նա այս պահին հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում:

Կոմիտեից տրամադրած տեղեկության համաձայն՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական, կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:

 

Այս արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև 5 տարի ազատազրկումն է: