Ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ Էներ Խաչատրյանը, մայիսի 25-ին՝ ժամը 23-ին, Գորիսում ծեծի է ենթարկել 2 անձանց: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանությունից:

 

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների' Էներ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին է:

 

Նշենք, որ ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր, որ երեկ երեկոյան' ժամը 22:00-ի սահմաններում, Լիսկայի եղբոր՝ Աղալարի տղան՝ Էներ Խաչատրյանը, իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն և դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին և Գոռին:

 

Ըստ աղբյուրի' Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել: Այդ ընթացքում երիտասարդների հայրը ընկել է շոկի մեջ և չի կարողացել օգնել որդիներին: Փորձել է օգնել մայրը, որին ևս մի քանի հարվածներ են հասել, և հայհոյանքներ են տեղացել կնոջ գլխին:

 

Մանրամասները` yerkir.am-ում: