Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց' օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում' այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով: Ինչպես հաղորդում է, այս մասին հայտարարություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն:
«Օրինակ, եթե անձը (հայտարարատուն) տարանցման հայտարարագրով ՀՀ է ներմուծում ավտոմեքենա, սակայն, մինչ մաքսազերծում կատարելը, այն հանձնում է իր ընկերոջը կամ այլ անձի, ապա տվյալ դեպքում հայտարարատուն ենթակա է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար' տուգանվելով ավտոմեքենայի' հայտարարագրված մաքսային արժեքի 50%-ի չափով»,- ասված է հայտարարության մեջ: