ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան միջոցներ է պատրաստում, փոխանցում է «РИА Новости»–ն։

Զախարովայի կարծիքով՝ Մոսկվան ստիպված է եղել այդ քայլին գնալ՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու և դրանք «փակուղուց» դուրս հանելու միջոցների շուրջ աշխատելու փոխարեն։

 

Օգոստոսի 8-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։ Վաշինգթոնի կարծիքով՝ Մոսկվան խախտել է միջազգային իրավունքը բրիտանական Սոլսբերի քաղաքում «Նովիչոկ» թունավոր միջոցը կիրառելով։