«Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցները այժմ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ են և պահանջում են դատախազությունից բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և միջնորդություն ներկայացնել Վճռաբեկ դատարան։

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը ակցիայի մասնակիցներին հայտնեց, որ դեռևս չեն ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը ։

 

«Մեկ, երկու օրվա ընթացքում որոշումը կստանանք, այդ հարցը կքննարկենք, և որոշման մեջ նշված հարցերի հետ կապված համահունչ՝ բողոք կներկայացնենք Վճռաբեկ դատարան»,-ասաց Մուրադյանը։

 

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։