Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է ավստրիական Գրաց քաղաք, որտեղ մասնակցելու է երկրի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի հարսանեկան արարողությանը: Այդ մասին հաղորդում է Oe24 հեռուստաալիքը:
Կարին Կնայսլի և Վոլֆգանգ Մայլինգերի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Gasthaus Tscheppe an der Weinstraße ռեստորանում: Միջոցառմանը մասնակցելու հրավերը Պուտինը ստացել էր Ավստրիայի ԱԳ նախարարից հունիսին, երբ այցով գտնվում էր Վիեննայում:
Հարսանիքից հետո Պուտինը կկմեկնի Բեռլին՝ հանդիպելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ բանակցությունների թեմաներն են լինելու Ուկարիանոյւմ և Սիրիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ամերիկյան պատժամիջոցները: Բացի այդ, երկու երկրների առաջնորդները մտադիր են քննարկել նաև երևկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցմանը վերաբերող հարցեր: