Վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Ռուսաստանի Դաշնությունում տեղի կունենա Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությունը: Մեր տեղեկություններով՝ եկեղեցու օծման արարողությանը ներկա է գտնվելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հիշեցնենք, որ այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու այդ արարողությանը։
Հ.Գ.Նշենք, որ Վլադիմիր Պուտինը հայտնի է վերջին պահին իր որոշումները վերանայելու քաղաքականությամբ, և հնարավոր է, որ նա չմասնակցի այդ արարողությանը։