Թբիլիսիում ավտովթարի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկը մահացել է: Ինչպեստեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 11:46-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.) մահացել է:
Օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes» մակնիշի Minivan և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:
«Mercedes CLK» մակնիշի վարորդը, Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.), Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.), Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.). Մարիա Հանյանը (ծնված 1989 թ.), Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.) և ևս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:
Ժամը 08:17-ին «911» ծառայությունը կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդեց, որ Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.) գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.) գտնվում է Գուդուշաուրի ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանը գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Անի Ավանեսյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Գարեգին Վարդանյանը գտնվում է անգիտակից ծանր վիճակում:
Ժամը 09:20-ին «911» ծառայությունը կրկին կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդեց, որ Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.) գտնվում է Իյաշվիլի մանկական ԲԿ-ում, Մարիա Պանյան (ծնված 1989 թ.)՝ Ժելեզնադորոժնայա ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ Էվեքս ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ, ստացել է կոտրվածք) և Անժելա Շալվարյանը (48 տ) գտնվում են Միխայելովսկայա ԲԿ-ում: