«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել։ Այս տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Խոսնակը նշեց, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հաղորդել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ու նրան նիստերի դահլիճից ազատ է արձակել ՝ հաշվի առնելով, որ նրա անձեռնմխելիությունը: