Ամուլսարի հարակից համայնքների մոտ 200 կանանց անունից բաց նամակ է հղվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ոստիկանությունը և կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին։
Նամակում նշված է, որ Ամուլսարի ծրագիրը հարակից համայնքերում բազմաթիվ կանանց համար ոչ միայն արժանապատիվ աշխատանքի, այլև սահմանափակ հնարավորություններով գյուղական համայնքերում նոր մասնագիտություն սովորելու, նոր կյանք սկսելու, ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, շատերի համար՝ փոքր բիզնես նախաձեռնելու և եղածը ընդլայնելու հնարավորություն է:
«Մեզանից շատերը «Լիդիան»-ում աշխատելու ընթացքում ձեռք ենք բերել նոր հմտություններ, շատերը ստացել են նոր մասնագիտություն, վերաորակավորում: Լիդիանը Հայաստանում այն բացառիկ կազմակերպություններից է, որ խթանում է կանաց և տղամարդկանց համար հավասար հնարավորություններ, աշխատանքային հավասար պայմաններ և մենք հպարտ ենք, որ ունենք արժանապատիվ աշխատանքի և զարգացման հնարավորություն: Վերջին երկու տարում ընկերությունն աջակցել է ավելի քան 50 փորքր բիզնեսների, որոնցից մեծ մասը վարում են կանայք – մենք անցել ենք բիզնես դասընթացներ, ստացել աջակցություն, վարել մեր բիզնեսները՝ սատարելու մեր ընտանիքներին և նրանց բարեկեցությանը»,- ասված է նամակում:
Նամակի տակ ստորագրած կանայք նշում են, որ աշխատելով «Լիդիան»-ում, բոլորից լավ են պատկերացնում, թե ինչ բարձր բնապահպանական չափանիշներ են կիրառվում Ամուլսարում: «Թող որևէ մեկը չասի, որ մեզանից շատ է սիրում իր համայնքը, իր ընտանիքն ու երեխաներին: Համայնքի հանդեպ սերը առաջին հերթին ամենօրյա ազնիվ աշխատանքն է: Մենք բոլորից շատ ենք շահագրգրռված մեր ընտանիքների բարեկեցությամբ և բնապահապանությամբ»: