«Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է գրավի դիմաց Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: