Ստամբուլում «Շաբաթ օրվա մայրերի» բողոքի նստացույցի ժամանակ, որը բռնությամբ ցրվել է ոստիկանների կողմից, Կարո Փայլանը փորձել է պաշտպանել տարեց կանանց, սակայն ոստիկանները նրան ևս հրել են ու փորձել են բերման ենթարկել։
Սոցցանցերում տարածվում է այն լուսանկարը, որտեղ Կարո Փայլանը փորձում է նստացույցի մասնակիցներին պաշտպանել ոստիկանների հարձակումից։
Կարո Փայլանը և այլ ընդդիմադիր պատգամավորներ փորձել են պաշտպանել նստացույցի մասնակիցներին, սակայն ոստիկանները հրել են պատգամավորներին, իսկ Կ. Փայլանին փորձել բերման ենթարկել։