ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկում է 2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին գումարել արտահերթ նստաշրջան:
Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Օրակարգում կընդգրկվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:
Վերոնշյալ փաթեթով նախատեսվում է քրեականացնել ընտրակաշառք տալը կամ վերցնելը: