«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տնտեսական զարգացման և ներրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից երևում է, որ այս մի պաշտոնյան նույնպես համեստ միջոցներ ունի:
Ի տարբերություն մինչ հեղափոխությունը աշխատած բազում այլ պաշտոնյաների, Ադամյանը չունի մի քանի անշարժ գույք, տարբեր արտարժույթներով դրամական միջոցներ կամ փոխառություններ:
Նա հայտարարագրել է միայն 2 միլիոն 516 հազար դրամ դրամական միջոցներ և 3 միլիոն 969 հազար դրամ եկամուտներ, որոնք ստացվել են աշխատավարձից: Մանե Ադամյանը մինչ փոխնախարար դառնալը աշխատել է Հայաստանի զարգացման հիմնադրամում՝ որպես ներդրումային ծրագրերի ղեկավար, իսկ մինչ այդ էլ՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունում՝ կրկին որպես ծրագրերի ղեկավար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: