Իմ քայլը դաշինքի անդամ, Երևանի ավագանու թեկնածու Վահագ Հովակիմյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Տարիներ շարունակ մոլորությունը կա, թե իբր մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, քարոզչություն չի կարելի: Ցավոք այս մոլորությամբ են առաջնորդվում նաև օրենսդիրի մի շարք անդամներ, մարդիկ ովքեր ժամանակին կողմ են քվեարկել գործող ԸՕ-ին:
Ընտրականն օրենսգիրքը չի արգելում մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քարոզչություն իրականացնել: ԸՕ-ն ընդամենը պահանջում է, որպեսզի քարոզարշավի ընթացքում, օգտագորշված քարոզչանյութերի տպագրությունը և քարոզչական մնացած ծախսերը հիմնադրամով արտացոլված լինեն»: