Շանթ Հարությունյանն ասյօր Վարդաշեն ՔԿՀ-ում լրագողների հետ զրույցն սկսեց շնորհակալական խոսքով, որը հիմնականում ուղղված էր վարչապետ Փաշինյանին, որը թույլ էր տվել, որ 5 տարվա ազատազրկումից հետո Հարությունյանը ասուլիսի հնարավորություն ունենա։
Այնուհետև Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ այս հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կալանավորների համաներումն է․ «Երկրի բարոյականությունը հասկանալու համար մարդիկ գնում են այդ երկրների բանտեր ու հիվանդանոցներ։ Մեր երկրում կան շատերը, որոնք կարիքից դրդված են կատարել հանցագործություններ»,-ասաց Հարությունյանը։
Հարությունյանն իր ելույթում «կշտամբեց» վարչապետ Փաշինյանին․ «Ինքն իրան ո՞նց ա թույլ տալիս իմ երկու ընկերներին հղում անել, ասելով, որ էն երկուսը համաձայնվել են, իսկ Շանթը չի համաձայնվել: Սա ինչ-որ տեղ անուղղակիորեն մանիպուլյացիայի է ենթարկում մարդկանց։ Սա էլ թող լինի իմ կշտամբանքն ու նկատողությունը պարոն վարչապետին»,-նկատեց Շանթ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե խնդիր չի տեսնում, որ Շանթ Հարությունյանը շփվի լրագրողների հետ։