Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ:

Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը շեշտեց երկկողմ հարաբերությունների հատուկ բնույթը: «Այսօր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների, ռազմական ոլորտներին, անվտանգության հիմնախնդիրներին, տնտեսական համագործակցությունը»,- ասաց նա:

 

Պուտինն ընդգծեց համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև հիշատակեց  միջուկային եւ ջերմային էներգետիկայի մասին:

Ռուսաստանի նախագահն ասաց, որ զարգանում են երկու երկրների հարաբերությունները նաև մետալուրգիայի եւ մեխանիկական արդյունաբերության ոլորտներում:

«Մի խոսքով, մենք զրուցելու շատ թեմաներ ունենք»,-հավելեց Պուտինը՝ շեշտելով , որ անցյալ տարի առեւտրաշրջանառության աճը կազմել է գրեթե 30 տոկոս և հույս հայտնելով, որ այս տարվա վերջին այդ ցուցանիշը կավելանա: