ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանն այսօր ամփոփեց վերջին երեք ամսում իրականացված աշխատանքները։
Ըստ Անանյանի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս տարվա մայիսից սկսած, շուրջ 190 գազալցակայաններում իրականացրել է տարբեր հսկողական աշխատանքներ, 110-ում արձանագրվել են խախտումներ, ինչի արդյունքում կիրառվել են պատասխանատվության միջոցներ։
ՊԵԿ նախագահն առանձնացրեց, որ 2018 թվականի մայիսից արձանագրվել է գրանցված վարձու աշխատողների աճ, այսինքն՝ հուլիսին, մայիսի համեմատ, առևտրային հարկ վճարողների մասով առկա է շուրջ 26.000 գրանցված աշխատողի ավելացում։
Այն ճշտող հարցին, թե մամուլը հրապարակել էր դիմակավորված անձանց կողմից Գագիկ Ծառուկյանի «օբյեկտենրում» ստուգումներ իրականացնելու մասին, որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հերքեց այդ տեղեկությունը. «ՊԵԿ-ը չունի դիմակավորված անձնակազմ, ՊԵԿ-ն ունի հատուկ բաժնի աշխատակիցներ, որոնք դիմակավորված չեն, բայց ունեն համազգեստ: Այդ անձինք, երբ գնում են իրենց գործողություններն իրականացնելու, գնում են առանց զենքի»:
Իսկ այն 190 գազալցակայանների շարքում, որոնցում ՊԵԿ-ը տուգումներ է իրականացրել, ՊԵԿ նախագահի խոսքով՝ չկան Գագիկ Ծառուկյանի գազալցակայանները: