ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլ» թեմայով տեսակամրջի ժամանակ հայտնել է Պուտինի՝ Բաքու կատարելիք այցելության ամսաթիվը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը: Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան պլանավորվում է սեպտեմբերի 25-ին:
«Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին տեղի կունենա երկու նախագահների՝ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Սոչիում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորված մի շարք հարցեր»,-նշել է Կալաշնիկովը: