Երևանի ամենանորաձև և ինքնատիպ վայրերից մեկը՝ «Dom by Eg»-ը, դարձել է իսկական Մեքքա՝ լավագույն խոհանոցի և նարգիլեի սիրահարների համար: Իր յուրօրինակությամբ այն քաղաքի հայտնի մարդկանց` դիզայներների, ֆուտբոլիստների, մոդելների ուշադրության կենտրոնում է: Հատկապես գրավում է Dom-ի ռիթմը, կենդանի երաժշտությունը և ծուխը: Ավելին, ռեստորանի տնօրեն Հովհաննես Ժամհարյանը սիրով համաձայնեց խոսել հաստատության մասին:
- Խնդրում ենք պատմել «Dom by Eg»-իմասին: Ո՞րն է ռեստորանի առանձնահատկությունը, և ինչո՞ւ է այն այդքան հայտնի:
- «Dom by Eg»-ը իսկապես եզակի է մի շարք առումներով: Մեր ռեստորանը, առաջին հերթին, ունի բարձր չափանիշներ: Մեր հյուրերի համար ամեն ինչ լավագույնն է` լավագույն խմիչք, լավագույն խոհանոց, լավագույն երաժշտություն և, իհարկե, լավագույն նարգիլե: Մենք նույնիսկ հրավիրել ենք նարգիլեի օտարերկրացի վարպետների, և Dom-ի ծուխն, իսկապես, դարձել է հարգադրոշմ:
- Ովքե՞ր են «Dom by Eg»-ի այցելուները: Ո՞վ է ձեր մշտական հյուրը:
- Ես խուսափում եմ «Բոհեմյաններ» բառից, բայց, պետք է ընդունեմ, որ հենց Բոհեմյան ներկայացուցիչներն են մեզ հաճախ այցելում: Մեր այցելուները երիտասարդ, ակտիվ և առաջադեմ մարդիկ են: Մեզ մոտ գալիս են ոչ միայն ուտելու կամ ծխելու համար, այլ նաև վայելելու ինքնատիպ միջավայրը: Այսպիսով, կարող եմ ասել, որ մեր հյուրերը, թերևս, էսթետներն են:
- Ճի՞շտ է, որ ձեզ մոտ հնարավոր է վճարել կրիպտոարժույթով:
- Միանշանակ, այո՛: Մենք կողմ ենք բոլոր նոր մտահղացումներին, և դրանում ոչինչ դատապարտելի կամ անօրինական չենք տեսնում: Եթե դա հաճախորդին հարմար է, ինչո՞ւ ոչ: Այժմ մենք ընդունում ենք ME տոկենները՝ որպես վճարման միջոց:
- Ինչո՞ւ եք նախընտրում հենց այս նախագիծը: Ես գիտեմ, որ կան տասնյակ այլ հզոր բլոկշղթաներ, որոնց տոկենները նույնպես բարձր են գնահատվում:
- Մեզ, առհասարակ, հոգեհարազատ է բլոկ շղթայի փիլիսոփայությունը և, մասնավորապես, All.me-ն: Նման շարժառիթը բավականին հետաքրքիր է և հարմար: Գովազդը կարող է հաճելի լինել, եթե դրա դիմաց ինքդ էլ որոշակի շահույթ ես ունենում:
- Հասկանալի է, որ դուք ինքներդ էլ պատրաստվում եք օգտվել այդ ծառայությունից:
- Մենք արդեն օգտվում ենք այդ ծառայությունից: Ընդհանրապես, all.me-ն գոյություն ուներ մինչև կրիպտոարժույթների շուրջ ուշադրության ծավալումը: Որոշ գործառույթներ նույնիսկ վաղուց են հասանելի, իսկ անցումը բլոկշղթաներին՝ հատկապես մեր հաճախորդների համար՝ առաջընթացի ավելի հզոր հարթակ կստեղծի: «Dom by Eg» գալիս են երիտասարդ և ակտիվ մարդիկ, որոնք չեն խուսափում նոր գաղափարներից:
Իսկ եթե կրիպտոարժույթը փոխում է աշխարհը, ապա մենք ինչո՞ւ պետք է հրաժարվենք դրան հետևելու մտքից: