«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց, որտեղ նոր իշխանություններից այս պահի դրությամբ ապրում է միայն վարչապետը՝ ընտանիքով: Վանեցյանը տեւական ժամանակ է՝ սեփական միջոցներով վերանորոգում է ամառանոցը: Թերեւս վերջին իրադարձություններն արագացրել են այդ գործընթացը, քանի որ ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում:
Հիշեցնենք, որ նոր օրենքով՝ վարչապետի որոշմամբ կարող է ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի առանձնատուն տրամադրվել կառավարական ամառանոցում, Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ երեւույթին, անվտանգության նկատառումով ԱԱԾ պետին տանում է իր մոտ: Ի դեպ, անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք ԱԱԾ պետերը կառավարական ամառանոցում չեն ապրել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: