Քիչ առաջ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ արձակեց: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նշենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով: