Ինչպես տեղեկացնում է trt.net կայքը այսօր Ադրբեջանում սկսվել է լայնամասշտաբ զորավարժություններ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 20000 զինվորական:
«Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանում սկսվել է լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ, զինված ուժերի տարբեր տեսակների եւ մասնաճյուղերի մասնակցությամբ, ինչպես նաեւ ադրբեջանական բանակի միավորումները եւ կազմավորումները»,-գրված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Զորավարժությանը մասնակցում է 20000-ից ավել զինվորականներ, 200 միավորից ավել տանկեր, զրահապատ տեխնիկաներ, 120-ից ավել տարբեր տրամաչափի հրթիռային հրետանային սարքավորումներ, հրթիռային համակարգեր եւ ականանետներ մինչեւ 10 միավոր ռմբակոծիչ ինքնաթիռներ ինչպես նաեւ տարբեր նպատակների համար մինչեւ 20 միավոր բանակային ավիացիոն տեխնիկա:
Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել թշնամու պաշտպանական բեկում, ռազմական եւ ռազմավարական օբյեկտների ոչնչացում, հրթիռային հրետանի եւ օդային հարվածների կիրառում: