Այսօր Ադրբեջանում մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: «Ընդհանուր զորավարժությանը մասնակցում է 10.000 զինծառայող: Վերջին ամսվա ընթացքում սա արդեն 3-րդ զորավարժությունն է»,- նշեց բանախոսն ու հավելեց, որ
այս տարի 15-րդ զորավարժությունն է անցկացվել: Իսկ պատերազմները սկսվում են ուժային կուտակումներից», - ասաց փորձագետը:
Ըստ նրա՝ ամեն զորավարժությանը նոր ուժեր են կուտակում: Նույնիսկ նոր զորամաս են բացել: Իսկ Ադրբեջանը շատ լավ զինված բանակ ունի: «ՀՀ-ում կա ներքաղաքական լարված իրավիճակ: Արդյուքում, Ադրբեջանը կարող է ակտիվանալ, իսկ Ադրբեջանը նման դեպքերում միշտ արձագանքում է»,- նշեց նա:
Փորձագետը խորհուրդ տվեց ավելի ուշադիր լինել, քանի որ, ըստ նրա, եթե նրանք հարձակվեն, քառօրյա չի լինի, կլինեն ավելի լայնամասշտաբ գործողություններ: «Ամբողջ տարածաշրջանն է լարված. Իրանում, Վրաստանում: Իսկ եթե Վրաստանի հետ սահմանը թեկուզ մի քանի օրով փակվի, Հայաստանը շնչահեղձ կլինի, իսկ Իրանը միջուկային զենքեր ունի, ու եթե այնտեղ պատերազմ լինի, Հայաստանի վիճակը չափազանց բարդ կլինի»,- ասաց փորձագետը: «ՀՀ-ը տապալել է արտաքին քաղաքականությունը, ներքաղաքական իրավիճակը չափազանց լարված է: Ոչ ոք չգիտի, թե այդ զորքերը զորավարժություն են անցկացնում, թե պատերազմի են պատրաստվում: Բոլոր կողմերին խորհուրդ եմ տալիս սրացումների չգնալ»,- խոսքն ամփոփելով՝ ասաց փորձագետը:
Լուսինե Մարդոյան