Իրանում մեկնարկել են լայնածավալ ցամաքային զորավարժություններ, տեղակայվել են հարձակողական և հրթիռային ստորաբաժանումներ: Այս մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 27-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի Telegram ալիքը։

Tasnim գործակալությունը ավելի վաղ հայտնել էր ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելու Իրանի պլանների մասին։

«Իքթիդար 1402» զորավարժությունները սկսվել են երկրի կենտրոնական շրջանում գտնվող Սպահան նահանգում։ Զորավարժություններին մասնակցում են պետական ռազմաօդային ուժերի հրետանային, զրահատանկային և օդադեսանտային ստորաբաժանումները, հայտնում է ՏԱՍՍ-ը։