Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շուտով համատեղ հակաօդային պաշտպանության զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է Tasnim-ը։

«Իրանում բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինված ուժերի առանձին ստորաբաժանումների մասնակցությամբ կանցկացվեն «Վելայաթի երկնքի պաշտպաններ 1402» կոչվող հակաօդային պաշտպանության համատեղ մասնագիտացված զորավարժությունները։

Այս պահին անհայտ են նաև զորավարժությունների մանրամասները»,-ասվում է հայտարարության մեջ։