Իրանի արևմտյան և հյուսիսարևմտյան նահանգներում սկսվել են «Մուհարամ» կոդային անվանում կրող լայնածավալ զորավարժությունները: Այդ մասին, ինիչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

 

 

«Իրանի զինված ուժերի «Մուհարամ» վարժանքներն հոկտեմբերի 19-ի առավոտյան սկսվել են Իրանի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում: Դրանց մասնակցում են ցամաքային, ռազմաօդային ուժերի, ինչպես նաև «Հաթամ ալ Անբիա» ռազմակայանի հակաօդային պաշտպանության ուժերը»:

 

 

Ինչպես հայտարարել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ բրիգադի գեներալ Մոհամադ Մահմուդին, «զորավարժություններն անցկացվում են Իսլամական Հանրապետության արևմուտքում և հյուսիս-արևմուտքում արագ ծավալման ուժերի մարտական պատրաստության բարձրացման նպատակով»: Նաև նշվել է, որ վարժանքների ընթացքում կօգտագործվեն գործողության մեծ շառավիղ ունեցող մեծ թվով անօդաչու սարքեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: