ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ցուցադրական զորավարժություններ են սկսվել: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

 

Զորավարժութուններին մասնակցում է Հարավային ռազմական շրջանի մոտոհրաձգային ստորաբաժանումը: Ենթադրվում է, որ զորավարժությունների ընթացքում խմբերը ոչնչացնելու են ենթադրյալ ահաբեկիչների թիրախը:

 

 

Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ տակտիկական զորավարժություններին մասնակցում է 100 միավոր զինտեխնիկա, 700 զինծառայող և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Գրադ» համակարգեր, կատարելագործված Т-72 տանկեր, 2С1 հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր, բանակային ավիացիային պատկանող Մի-28 ուղղաթիռներ: