Իրանում այսօր տեղական ժամանակով 08.00-ին մեկնարկել են 11-րդ նախագահական ընտրությունները: Իրանցիները քվեարկելու են երկրի 66 հազար ընտրատեղամասերում: Ընտրությունների մեկնարկը տվել է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ով առաջինն է քվեարկել:
Ընտրազանգվածները փոխարինող են ընտրելու ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, ով, համաձայն սահմանադրության, չի կարող 3-րդ անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում:
Ընտրության ձայնի իրավունք ունի շուրջ 50.5 մլն իրանցի: Իրանի նախագահի թեկնածուներն են Սաիդ Ջալիլին, Մոհսեն Ռեզաին, Հասան Ռուհանին, Մուհամմեդ Բաղեր Քալիբաֆը, Մուհամմեդ Ղարազին և Ալի Աքբար Վիլայաթին:
Նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակվելու են երկրի ՆԳՆ-ի կողմից, որից հետո դրանք պետք է հաստատի Պահապան խորհուրդը: