Եգիպտոսի քաղաքացիները, ովքեր գտնվում են արտասահմանում, այսօր՝ մայիսի 15-ին, ընտրում են երկրի նախագահին: Ինչպես հաղորդում է եգիպտական «Ալ Ահրամ» թերթը, աշխարհի 124 երկրում արդեն իսկ բացվել են դիվանագիտական ներկայացուցչություններ, և սկսվել է քվեարկությունը: Ընտրությունը կշարունակվի 4 օր: Եգիպտոսի ԱÔ ³ նախարարությունը մի քանի երկրների քաղաքներում՝ Հորդանանի Ակաբայում, Գերմանիայի Ֆրանկֆուրտում, Համբուրգում և թուրքական Սատմբուլում ընտրական նոր հանձնաժողովներ է բացել:
Եգիպտոսում նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին և 27-ին: Ընտրություններին մասնակցում են նախագահի երկու թեկնածու' նախկին Պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին և Համդին Սաբահին: