Արտասահմանում բնակվող Սիրիայի քաղաքացիները այսօր՝ մայիսի 28-ին, Սիրիայի դեսպանատներում և դիվանագիտական ներկայացուցչություններում ընտրում են իրենց նախագահին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Իրանում Սիրիայի դեսպանատանն առավոտյան ժամը 7-ից քվեարկում են այնտեղ բնակվող սիրիացիները:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ընտրություններն ընթանում են նաև Ռուսաստանում, Չինաստանում, Լիբանանում, Հորդանանում, Կորեայում, Չեխիայում, Եմենում, Շվեդիայում, Բելառուսում, Սուդանում և այլ երկրներում: Քվեարկությանն ընդհանուր առմամբ կմասնակցեն ավելի քան 200 հազար քաղաքացիներ: Ընտրություններն անցկացվում են 38 դիվանագիտական ներկայացուցչություններում: Արաբական Միացյալ Էմիրությունների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Բելգիայի իշխանություններն արգելել են իրենց երկրներում ընտրությունների անցկացումը:
Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն նաեւՍիրիայի' Հայաստանում հաստատված քաղաքացիները: