Սիրիայի նախագահական ընտրությունները կկայանան այս տարվա հուլիսին, ինչպես նախատեսված է: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին: «Ոչ ոք լիազորություն չունի հետաձգելու կամ չեղյալ համարելու ընտրությունները, որոնք կկայանան ըստ գրաֆիկի»,- նշել է նախարարը:
Նախարարի խոսքով, ընտրություններում մասնակցել ցանկացող թեկնածուների գրանցումը կսկսվի ապրիլի 20-ից: «Հըզբոլլահն» իր հերթին հայտարարել է, որ Բաշար ալ Ասադը կմասնակցի ընտրություններին և կհաղթի:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին դեռ չի հայտարարել: Չնայած որ, շատերի կարծիքով, Ասադը պաշտոնապես կհայտարարի այդ մասին:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ընտրություններին մասնակցելու վերաբերյալ նշել էր, որ ժողովրդի ցանկության դեպքում կարող է մասնակցել ընտրություններին: