Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ մարտի 31-ից մինչև ապրիլի 20-ը նախագահի թեկնածուները կարող են գրանցվել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, հանձնաժողովը հայտարարել է, որ Եգիպտոսում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու օրով՝ մայիսի 26-ին և 27-ին երկրի ներսում, իսկ երկրից դուրս գտնվող քաղաքացիների համար ընտրությունները կընթանան 4 օրով՝ մայիսի 15-18-ը: Անհրաժեշտության դեպքում ընտրությունների հաջորդ փուլը կկայանա հունիսի 16-ին և 17-ին: Բացի դրանից, մայիսի 3-ից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, որը կտևի 20 օր:
Ավելի վաղ Եգիպտոսի Պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հրաժարվել էր իր պաշտոնից և հայտարարել նախագահական ընտրություններում մասնակցելու իր ցանկության մասին: