ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կիրվոկապիցը դիմել է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովին եւ կոչ արել ընդլայնել համագործակցությունը Ուկրաինայի վերաբերյալ իրավիճակը քննարկելու եւ մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ համագործակցելու համար:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել ողջմատություն առաջիկա ընտրությունների ժամանակ եւ կոչ է արել, որ ԵԽ անդամ երկրները ընտրություններից առաջ եւ հետո հետեւեն օրենքին եւ ԵԽ փաստաթղթղերին:
Մինչ այդ, Ուկրաինայում հանդիպումների ժամանակ Կրիվոկապիցը հայտարարել էր, որ խնդրի կարգավորումը պետք է լուծվի հաշվի առնելով սուվերենության եւ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը:
Փարիզում Կրիվոկապիցը Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հանդիպումներ է ունեցել նաեւ ԵԽԽՎ նախագահ Աննա Բասերի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդի հետ: Կողմերը քննարկել են ապագա համագործակցությունը ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ եւ մայիսի 25-ին Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման շուրջ իրենց առաքելության հետ կապված հարցեր: