Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 27-ին հայտարարել է, որ երկարաձգում է նախագահական ընտրությունների քվեարկությունը ևս մեկ օրով: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ԿԸՀ-ի նախագահ Աբդ ալ Ազիզ Սալմանը նշել է, որ մայիսի 27-ին ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների թիվի 37 տոկոսը: Պատճառը Եգիպտոսում եղանակային շոգ պայմաններն են, միայն երեկոյան ժամերին ընտրատեղամասերում ակտիվություն է նկատվել:
Մայիսի 26-ին տեղի ուենցած ընտրությունների մասին ԿԸՀ-ն ոչինչ չի նշել: Սակայն լրագրողները և դիտորդները հայտարարել են, որ ընտրողներն ակտիվ են եղել, նույնիսկ երկար հերթեր են գոյացել: Մրցակցությունն ընթանում է Եգիպտոսի նախկին պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի և սոցիալիս Համդին Սաբահիի միջև:
Արտասահմանում տեղի ունեցած նախագահական ընտրությւոնների արդյունքում Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հավաքել է ձայների 93 տոկոսը: