Եգիպտոսում մայիսի 26-ին մեկնարկել են նախագահական ընտրությունները:
Ինչպես հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները, առավոտյան ժամը 9-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը, և քաղաքացիները սկսել են քվեարկել: Շուրջ 14 հազար ընտրատեղամասեր 2 օրվա ընթացքում պատրաստ են ընդունելու 54 միլիոն քաղաքացիների: Ընտրությունների անվտանգությունն ապահովում են Եգիպտոսի անվտանգության և զինված ուժերը:
Նախագահի թեկնածուներ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին և Հադին Սաբահին արդեն մասնակցել են քվեարկությանը: Իր ընտրությունն է կատարել նաև Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը:
Արդեն տեղեկություններ կան, որ ընտրատեղամեսրում երկար հերթեր են գոյացել:
Եգիպտոսում մի քանի ակնառու կուսակցություններ և կազմակերպություններ, այդ թվում «Ապրիլի 6» շարժումը, հայտարարել են, որ չի կարող մասնակցել այս բեմականացմանը: Բացի այդ, «Հզոր Եգիպտոս» կուսակցության ղեկավար Աբդ ալ Մունամ Աբու ալ Ֆաթուհը հրաժարվել է քվեարկել որևէ թեկնածուի օգտին: Ընտրությունները փորձել են բոյկոտել նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, որի անդամները Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցներն են:
Մրցակցությունն ընթանում է Եգիպտոսի նախկին պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի և Համդին Սաբահիի միջև:
Արտասահմանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հավաքել է ձայների 93 տոկոսը: