Եգիպտոսում ավարտվել է նախագահական ընտրությունների առաջին օրը և այսօր՝ մայիսի 27-ին, շարունակվում է ընտրությունների երկրորդ օրը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, մոտ 14 հազար ընտրատեղամասեր առավոտյան ժամը 9-ից բացվել են, և սկսվել է քվեարկությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ լրագրողների և դիտորդների տեղեկացմամբ նախօրեի առավոտյան ընտրողների շրջանում մեծ ակտիվություն է նկատվել, որոշ ընտրատեղամասերի առջև երկար հերթեր են գոյացել: Թեպետ Եգիպտոսի անվտանգության և զինված ուժերը հնարավոր ամեն կերպ փորձում են ապահովել անվտանգությունը և խուսափել միջադեպերից, այնուամենայնիվ, նախօրեին մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ են ընկել որոշ ընտրատեղամասերի մերձակայքում:

 

Եգիպտոսում նախագահական ընտրություններն տեղի են ունենում նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի իշխանության տապալումից 11 ամիս անց: Մրցակցությունն ընթանում է Եգիպտոսի նախկին պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի և Համդին Սաբահիի միջև:

 

Արտասահմանում տեղի ունեցած նախագահական ընտրությւոնների արդյունքում Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հավաքել է ձայների 93 տոկոսը: