Տաջիկստանում այսօր տեղական ժամանակով 06.00(05.00)-ին մեկնարկել են նախագահական ընտրությունները:

 

Երկրի նախագահի պաշտոնի համար թեկնածություն են առաջադրել քաղաքական 5 կուսակցությունների ներկայացուցիչներ` Ազգային-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Էմոմալի Ռահմոնը, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչԻսմոիլ Տալբակովը, Ագրարային կուսակցության ներկայացուցիչ Տոլիբբեկ Բուխորիևը, տնտեսական ռեֆորմների կուսակցության ներկայացուցիչ Օլիմջոն Բոբոևը և սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Աբդուհալիմ Ղաֆարովը: