Բիշքեկի մերձակա «Ալա Տոո» զորափորձարանում հուլիսի 29-ին մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2014» խաղաղապահ զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, դրանց մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ երկրների 10 գումարտակ՝ 3-ական գումարտակ՝ Ռուսաստանից եւ Ղազախստանից, մեկական՝ Հայաստանից, Տաջիկստանից, Բելառուսից եւ Ղրղզստանից: Վարժանքները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 1-ը:

 

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ելույթ ունենալով հավաքական խաղաղապահ ուժերի վարժանքների բացման արարողությանը, կարեւորել Է արդի աշխարհի պայմաններում կազմակերպության երկրների ռազմական գործակցության կարգավորումը:

 

«Հաշվի առնելով արդի աշխարհի իրողությունները, երբ տարատեսակ ահաբեկչական խմբավորումներ քայքաիչ գործունեություն են իրականացնում, խիստ կարեւոր Է կարգավորել գործակցությունը ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ռազմական կառույցների միջեւ»,- հայտարարել Է Բորդյուժան:

 

Նրա խոսքով՝ «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժություններին, որոնք անցկացվելու են երեք վուլով, մասնակցում են ՀԱՊԿ-ի վեց երկրների տարբեր ստորաբաժանումների 700-ից ավելի զինծառայողներ: Վարժանքների մասնակիցների թվում կլինեն նաեւ ներքին գործերի, արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, քանի որ նրանց օգնությամբ Է փորձարկվելու ՀԱՊԿ-ի զինված ուժերի գործակցությունը զանգվածային անկարգությունների դեպքում: