Մինսկի Անկախության պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Հավաքական անվտանգության խորհրդի կազմում գտնվող երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները ժամանել են պալատ, որտեղ նրանց դիմավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Համատեղ լուսանկարվելուց հետո նրանք անցել են նեղ կազմով բանակցությունների:
Համաձայն նիստի օրակարգի՝ ղեկավարները քննարկելու են միջազգային իրադրության զարգացման միտումները և այն միջոցները, որոնք ձեռնարկվում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության ամրապնդման համար:
Գագաթնաժողովին կամփոփվեն 2017 թվականին ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության արդյունքները:
Ակնկալվում է, որ դրա արդյունքներով կընդունվեն մի շարք որոշումներ տարբեր ոլորտներում ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ:
Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է ԼՂ խնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծ: