Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Հանդիպումը անց է կացվում Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեի նախագահությամբ: Խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Հանդիպումը կանցկացվի ընդլայնված կազմով և կքննարկվեն այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությանը և դրանց հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր: