Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդեռլանդներ ուղևորվող հայկական բեռնատար է թալանել:
Այս մասին, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի քաղաքում, բեռնատարում եղել է 20 տոննա մոլիբդեն:
Հանցախմբի անդամները ներկայացել են որպես ոստիկաններ, վարորդին դուրս բերել մեքենայից, կապկպել, ապա թալանել բեռնատարը:
Հանցախումբը կազմված է եղել 7 անձից, որոնցից 4-ին հաջողվել է ձերբակալել:
Տեղեկության համաձայն՝ ձերբակալության ժամանակ հանցագործներն արդեն հասցրել էին իրացնել գողոնի մի մասը՝ ձեռք բերելով ավելի քան 800 հազար դոլար:
Հանցախմբում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ: