Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը թվիթերյան իր էջում լուսանկարներ է հրապարկել, որտեղ երևում է, որ հայկական եկեղեցում խորոված են անում:

Փայլանը գրառմանը կից գրել է.

«Նրանք իմ եկեղեցում խորովածի երեկույթ անցկացրին: Ի՞նչ կարող եմ ասել: Հաջողություն!»: