Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում այսօր՝ հունվարի 24-ին, հրդեհ է բռնկվել։ Կա երկու զոհ։ Որոնողական աշխատանքների արդյունքում՝ դեպքի վայրում հայտնաբերվել է ևս մեկ ծխականի դի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրյալլին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։

Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ չորս մարդ տարհանվել է, իսկ երկու ծխից տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։

Հրդեհի պահին եկեղեցու ներսում գտնվող ևս երկու մարդ անհետ կորած է համարվում։

Դեպքի վայրում հրշեջների և փրկարարական ջոկատի աշխատանքը շարունակվում է։