Մարիուպոլում տեղի ունեցած զինված ընդհարումների հետևանքով այրվում է ոստիկանության վարչության շենքը. 3 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Մարիուպոլում տեղի ունեցած զինված ընդհարումների հետևանքով այրվում է ոստիկանության վարչության շենքը. զոհվել է 3, վիրավորվել մոտ 25 մարդ: Քաղաքում մեծ քանակությամբ զրահատեխնիկա է հայտնվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

Քաղաքում ուկրաինական ուժայինների և դաշնայնացման կողմնակիցների միջև ռազմական գործողությունները նոր թափ են ստացել: Ոստիկանության քաղաքային վարչության շենքում մարտեր են ընթանում: