ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը լրագրողների հետ զրույցում խոսելով բանակում կատարվող չարաշահումների մասին՝ նշեց. «Չարաշահումներ որտե՞ղ չեն լինում, ամեն տեղ էլ լինում են»:

Արդյո՞ք չարաշահումների բացահայտումը շատացել է նոր իշխանությունների օրոք հարցին ի պատասխան՝ Մնացականյանը նշեց, որ միշտ էլ դրան ուշադրություն է դարձվում, և միշտ էլ բացահայտումներ լինում են:

 

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի ժամանակ կատարված վառելիքի չարաշահումներին՝ Մնացականյանը նշեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը.

«Նման բան չի եղել, բոլոր վարորդները զորացրված են հիմա, բանակում չեն, որ կաշկանդվեն: Բոլորի տեղերը գիտեք, կարող եք հարցնել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան երբևիցե չի եղել: Դրանք պարզապես շահարկումներ են: Թե ում կողմից և ինչու՝ չեմ կարող ասել»,-ասաց Մնացականյանը: